Արցունքատար ուղու անանցանելիություն
02 Հոկտեմբեր 2019

Արցունքատար ուղու անանցանելիությունը հանդիպում է նորածին երեխաների 10% մոտ:
Այն պայմանավորված է արցունքատար ճանապարհի բնածին խոչընդոտի առկայությամբ, որն իրենից ներկայացնում է կամ թաղանթ, կամ անատոմիական նեղացում:
Երկու-երեք շաբաթական հասակից ծնողները սկսում են նկատել երեխայի աչքերի արցունքակալում, թարախային կամ լորձային արտադրություն, կոպերի թեթևակի այտուց կամ կարմրածություն:«Ուիգմոր Քլինիք»-ի մանկական ակնաբուժական բաժանմունքում բուժվում են արցունքատար ուղիների հետ կապված խնդիրները, թե՛ կոնսերվատիվ եղանակով և թե՛ հատուկ միջամտության՝ զոնդավորման միջոցով: