Վերապատրաստման դասընթացներ Ուիգմոր Քլինիքում
28 Օգոստոս 2019

Կարևորելով բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը՝ ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Ուիգմոր Քլինիքը, համագործակցելով Առողջապահության Ազգային Ինստիտուտի հետ, իրականացնելու է վերապատրաստման դասընթացներ մանկաբուժության, մանկական օրթոպեդիայի ոլորտներում: Իրականացվելու են նաև վերապատրաստումներ օրթոպեդիկ բաժանմունքում աշխատող բուժքույրերի համար:

Ձեզ հետաքրքրող վերապատրաստման դասընթացի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք կապնվել Առողջապահության Ազգային Ինստիտուտի վերապատրաստման բաժին: