Պրոֆեսոր Մաքս Էբին կրկին Ուիգմոր Քլինիքում
25 Սեպտեմբեր 2019

Նոյեմբերի 4-ից հերթական անգամ «Ուիգմոր Քլինիք» է այցելելու Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Ողնաշարի վիրաբուժության ամբիոնի հիմնադիր, Կանադայի Մոնրեալ քաղաքի համալսարանի օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, ավելի քան 250 գիտական հոդվածների և գրքերի հեղինակ, ողնաշարաբանության Եվրոպական հեղինակավոր գիտական ասոցիացիաների համահիմնադիր, պրոֆեսոր Մաքս Էբին: 

Պրոֆեսորը «Ուիգմոր Քլինիք»-ի ողնաշարաբաններին աջակցում է բարդագույն դեպքերի բուժման հարցերում:

Մաքս Էբիի խորհրդատվությանը գրանցվելու համար նախ և առաջ անհրաժեշտ է գրանցվել «Ուիգմոր Քլինիք»-ի ողնաշարաբանների մոտ խորհրդատվության (անվճար), որպեսզի պրոֆեսորի ժամանելուն պես հիվանդի բոլոր հետազոտությունները պատրաստ լինեն:

Հերթագրման համար կարող եք զանգահարել` +374 12345678 կամ +374 93023023 հեռախոսահամարներով: