Բուժքրոջ թափուր հաստիք
01 Հուլիս 2020

«Ուիգմոր Քլինիք»-ը փնտրում է բուժքույր՝ մանկաբուժական բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններ՝

▪️Երակային կաթետրների տեղադրում
▪️Երեխաների նշանակումների (ներարկումների) իրականացում
▪️Երեխաների առողջության հիմնական ցուցանիշների մշտադիտարկում՝ ջերմություն, սատուրացիա և այլն
▪️Դեղորայքային ծախսի վերաբերյալ էլեկտրոնային գրառումների վարում
▪️Բժշկական նշանակության իրերի ախտահանման աշխատանքների իրականացում
▪️Հիվանդասենյակների նախապատրաստման աշ խատանքների վերահսկողություն
▪️Հիվանդներին սննդի մատուցման աշխատանքների իրականացում
▪️Դեղորայքների, պարագաների ծախսման վերաբերյալ գրառումների վարում
▪️Հիվանդների դուրս գրմանը նախապատրաստում
▪️Հիվանդների խնամքին առնչվող այլ աշխատանքների իրականացում:

Պահանջվող հմտություններ՝

▪️Բուժքրոջ որակավորում
▪️Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում
▪️Մանկական բուժքույրական միջամտությունների իրականացնելու հմտություններ
▪️Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
▪️Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
▪️Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
▪️Հիվանդներին բարեհամբյուր սպասարկման հմտություն
▪️Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
▪️Պարտաճանաչություն, ճշտապահություն և բծախնդրություն:

Աշխատավայրը՝ ք. Երևան, Պուշկինի 56

Յուրաքանչյուր ամիս ակնկալվում է միջինում 8 հերթապահություն:

Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել CV-ն՝ լուսանկարով՝ careers@wigmoreclinic.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «մանկաբուժական բաժանմունքի բուժքույր»:

Միայն հիմնական ցուցակում ներառված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն - շուրջօրյա շաբաթվա բոլոր օրերին)
    info@wigmoreclinic.am