Սկոլիոզ, ընդդեմ կեղծ պատկերացումների
21 Մայիս 2019

Սկոլիոզի հետ կապված հասարակության մեջ կա թյուր կարծիք առ այն, որ հիվանդությունը կարող է զարգանալ փափուկ անկողնում քնելու, դպրոցական ծանր պայուսակ կրելու, ծուռ նստելու պատճառով: 

Անկախ ամեն ինչից՝ սկոլիոզի առաջացման հաճախականությունն ամենուր նույնն է, իսկ հիվանդացությունն ունի ներքին օրինաչափություն․ դեֆորմացիայի առաջացման պատճառ չի կարելի փնտրել արտաքին աշխարհում: Ուստի, անկախ նրանից, երեխան ծուռ է նստում, թե ուղիղ, դա չի կարող անդրադառնալ նրա ողի աճի վրա:

Երեխաների մոտ ողնաշարային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից են՝

▪️ հղիության առաջին շաբաթների ընթացքում հղիի անհատական հիգիենան
▪️ վիտամինների պակասությունը
▪️ ֆոլաթթվի դեֆիցիտը

Որոշ պնդումների համաձայն՝ եթե երեխան ունենում է ողնաշարի դեֆորմացիա, ապա պետք է տանել սպորտի: Սպորտով զբաղվելը թույլ կտա ունենալ ավելի ուժեղ մկաններ, գեղեցիկ կեցվածք, բայց դեֆորմացիայի կանխարգելման հարցում արդյունավետություն չի ունենա:

Հիշեք՝ մի խնդիր, որը կապված է ողնաշարի զարգացման հետ, արտաքին ու կարճատև միջոցառումներով հնարավոր չէ շտկել:

    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն ժամը 20:00-ից հետո)
    info@wigmoreclinic.am