Յուրաքանչյուր կյանք արժանի է գերազանց բուժօգնության, ինչն էլ Ուիգմոր Քլինիքի արժեքների հիմնաքարն է: Մեր կլինիկայի նպատակն է դառնալ նշաձող Հայաստանի առողջապահական ծառայությունների ոլորտում: Այս ամենին հասնելու համար մեզ օգնում են մեր հիմնական արժեքները՝

 

Պրոֆեսիոնալիզմ․ Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար: Ոլորտի փորձառու մասնագետներն աշխատում են մեծ նվիրումով՝ապահովելով այցելուների հարմարավետությունն ու հոգատար խնամքը: Աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոնների հետ համագործակցելով՝ նորարարական մոտեցումների շնորհիվ մենք բարելավում ենք մեր այցելուների կյանքի որակը։

 

Համագործակցություն, թիմային աշխատանք․ Ուիգմոր Քլինիքի հաջողության մեծագույն գրավականը թիմային աշխատանքն է, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն հիվանդանոցների մասնագետների հետ ունեցած կապերը, որոնք շարունակաբար աջակցում են մեր բժշկական անձնակազմի կրթության և բարդագույն դեպքերի վարման գործում:

 

Նվիրումը մեր աշխատանքին․ Ուիգմոր Քլինիքը դինամիկ և ընդլայնվող բժշկական կենտրոն է, որի անձնակազմի գործունեության հիմքում ընկած է ապացուցողական բժշկությունը: Կլինիկայի նպատակն է կառուցել արդյունավետ թիմային աշխատանքի և որակի մշակույթ՝ ապահովելով անվտանգ և յուրահատուկ խնամք բոլոր բաժանմունքներում:

 

Մենք հպարտ ենք այն ամենով, ինչ ստեղծել ենք և շարունակելու ենք առաջ գնալ՝ մեր երկրում առողջապահության ոլորտը զարգացնելու և մարդկանց արժանապատիվ բուժօգնությամբ ապահովելու գործում։

 

 

Տնօրեն՝ Զավեն Քոլոյան

    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն - շուրջօրյա շաբաթվա բոլոր օրերին)
    info@wigmoreclinic.am