ԼՕՌ Ծառայություն

«Ուիգմոր Քլինիք»-ն առաջարկում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես մեզ մոտ իրականացվում է՝

  • ԼՕՌ հիվանդությունների էնդոսկոպիկ և համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշում,
  • սուր և քրոնիկ ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում՝
  1. ադենոիդ վեգետացիաներ,
  2. քթային շնչառության դժվարացումներ՝ տարբեր պատճառների,
  3. սուր և քրոնիկական օտիտներ,
  4. հայմորիտներ,
  5. պոլիպոզ ռինոսինուսիտներ։

  • ԼՕՌ հիվանդությունների և իրենց բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ՝
  1. ադենոտոմիա,
  2. տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում),
  3. պարատոնզիլյար աբսցեսի հատում,
  4. քթոսկրերի ռեպոզիցիա,
  5. տիմպանոտոմիա,
  6. թմբկաթաղանթների շունտավորում,
  7. քթի խոռոչի կպումների հատում,
  8. քթի միջնապատի պլաստիկա,
  9. հիպերտրոֆիկ և վազոմոտոր ռինիտների վիրահատական բուժում,
  10. քթի և հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ։

 

Անհատական և համալիր մոտեցման շնորհիվ մեր մասնագետների թիմը կօգնի լիարժեք հաղթահարել քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրները՝ տրամադրելով ջերմ և հոգատար միջավայր թե՛ մանուկների և թե՛ մեծահասակների համար:

Բժիշկներ
Ժիրայր Արաբյան

Քիթ-կոկորդ-ականջաբան

Աբգար Պետրոսյան

Քիթ-կոկորդ-ականջաբան

Լիլիթ Պետրոսյան

Քիթ-կոկորդ-ականջաբան

    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն ժամը 20:00-ից հետո)
    info@wigmoreclinic.am