ԻՄՈՒՆԻԶԱՑԻԱ

                            

«Ուիգմոր Քլինիք» -ի իմունիզացիայի ծառայությունն առաջնորդվելով իմունականխարգելման  գիտական մոտեցումներով, համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և այլ միջազգային առողջապահական կազմակերպությունների հանձնարարականների, առաջարկում է հետևյալ ծառայությունները․

  • պատվաստումների օրացույցի կազմում սկսած նորածնային շրջանից
  • պատվաստումների անհատական օրացույցի մշակում հետևյալ իրավիճակներում․ 

            - ուշացած կամ շեղված ժամանակացույցի դեպքում 

            - հատուկ դեպքերում (իմունանբավարարություն, փայծաղի հեռացում, փոխպատվաստում, հեմոստազի խանգարումներ, հակամարմիններ պարունակող արյան պատրաստուկների օգտագործում, քրոնիկ հիվանդություններ) 

            - մեծահասակների համար

            - հղիությունից առաջ և ընթացքում 

            - ճամփորդությունից առաջ 

            - ռիսկի խմբերին (բուժաշխատող, ծխողներ, տարեցներ և այլն)

Պատվաստումից առաջ կատարվում է մանկաբույժի խորհրդատվություն (մեծահասակների համար լրացվում է նախապատվաստումային հարցաշար) և տրվում են խորհուրդներ հնարավոր հետպատվաստումային ռեակցիաների վերաբերյալ։

Պատվաստումները՝

  • անվտանգ են,
  • արդյունավետ են
  • կանխում են ծանր վարակիչ հիվանդությունների առաջացումը
  • պահպանում են առողջությունը, բարձրացնում են կյանքի որակը և երկարակեցությունը
  • նպաստում են կոլեկտիվ պաշտպանության ձևավորմանը

Ժամանակին պատվաստելով ձեր երեխային դուք պաշտպանում եք ոչ միայն նրան, այլ նաև ողջ շրջապատը։

Պատվաստանյութերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք գրել մեզ կամ զանգել հետևյալ հեռախոսահամարին՝ +37493 046-046 (WhatsApp, Viber)

 

Բժիշկներ
Լիլիթ Մարության

Մանկաբույժ, Իմունիզացիայի ծառայության ղեկավար

Իրինա Մամյան

Մանկաբույժ, Իմունիզացիայի մասնագետ

    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն ժամը 20:00-ից հետո)
    info@wigmoreclinic.am