Ֆիզիոթերապիա

«Ուիգմոր Քլինիք»-ի ֆիզիոթերապիայի բաժանմունքում իրականացվում է վերականգնողական բուժում ժամանակակից մեթոդներով՝ մեծահասակների և փոքրերի համար:

Ֆիզիոթերապիայի բաժանմունքում իրականացվում է.

  • նյարդաբանական խանգարումների (մանկական ուղեղային կաթված, պարեզներ և այլ),
  • ֆիզիկական զարգացման հապաղման,
  • բնածին մկանային ծուռվզության,
  • տարբեր էթիոլոգիայի գոտկային հատվածի ցավային համախտանիշի,
  • հոդերի հետվիրահատական կոնտրակտուրաների,
  • հետինսուլտային վերականգնողական բուժում:

Բաժանմունքում առկա է BIODEX բազմահոդային կոմպյուտերիզացված դինամոմետր, որը մեծ կիրառում ունի սպորտային բժշկության և օրթոպեդիայի, մանկական ռեհաբիլիտացիայի, նեյրոռեհաբիլիտացիայի, տարեցների ռեհաբիլիտացիայի, ինչպես նաև հետազոտական բժշկության ոլորտներում։

Biodex-ը մեծ արդյունավետություն ունի.

  • ծնկան ծալիչ մկանների վնասվածքների,
  • առաջային խաչաձև կապանի (ACL) վնասվածքների և ռեկոնստրուկցիոն վիրահատությունների,
  • ծնկի տարբեր վնասվածքների և արթրիտների,
  • ոտնաթաթի վնասվածքների,
  • պատելոֆեմորալ (PF) դիսֆունկցիաների,
  • ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումների,
  • սառած ուսի համախտանիշի (Frozen shoulder) բուժման,
  • ուսահոդի ռեկոնստրուկտիվ վիրահատություններից հետո շարժումների և մկանային ուժի վերականգնման համար։
Բժիշկներ
Աննա Մարտիրոսյան

Ֆիզիոթերապևտ, բիոդեքսի մասնագետ

Ալլա Աբրահամյան

Ֆիզիոթերապևտ

Ռուբեն Սահակյան

Ֆիզիոթերապևտ

    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն - շուրջօրյա շաբաթվա բոլոր օրերին)
    info@wigmoreclinic.am