Փափուկ հյուսվածքների եւ հոդերի ՈՒՁՀ
20 Հունիս 2019

Ուլտրաձայնային հետազոտությունն անվնաս, ինֆորմատիվ, ոչ ինվազիվ մեթոդ է, որը պացիենտից հատուկ պատրաստվածություն չի պահանջում:

ՈՒՁՀ-ի ժամանակ հնարավոր է տեսնել՝

▪️ ջլերի պատռվածքներ (ամբողջական եւ մասնակի), տենդինիտներ, տենոսինովիտներ
▪️ մկանների պատռվածք, հեղուկի կուտակումներ (հեմատոմա) 
▪️ կապանների ձգում եւ պատռվածքներ 
▪️ հեղուկի կուտակում սինովիալ պարկերում եւ հոդերի խոռոչում 
▪️ մենիսկի վնասում
▪️ հոդերի եւ հիալինային աճառի դեգեներատիվ փոփոխություններ 
▪️ արթրիտի դեպքում վաղ փոփոխություններ
▪️ փափուկ հյուսվածքներում բարորակ եւ չարորակ գոյացություններ
▪️ փափուկ հյուսվածքներում օտար մարմինների առկայություն
▪️ սինովիալ կիստաներ 
▪️ մկանների ճողվածք

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը միջինում տեւում է 15-30 րոպե: