Յուրաքանչյուր կյանք արժանի է գերազանց բուժօգնության, ինչն էլ «Ուիգմոր Քլինիք»-ի արժեքների հիմնաքարն է: Մեր կլինիկայի նպատակն է դառնալ նշաձող Հայաստանի առողջապահական ծառայությունների ոլորտում: Այս ամենին հասնելուն օգնում են մեր հիմնական արժեքները՝

Պրոֆեսիոնալիզմ․ Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար: Ոլորտի փորձառու մասնագետներն աշխատում են մեծ նվիրումով՝ ապահովելով այցելուների հարմարավետությունն ու հոգատար խնամքը: Աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոնների հետ համագործակցելով՝ նորարարական մոտեցումների շնորհիվ, բարելավում ենք մեր այցելուների կյանքի որակը։

Համագործակցություն, թիմային աշխատանք «Ուիգմոր Քլինիք»-ի հաջողության մեծագույն գրավականը թիմային աշխատանքն է, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն հիվանդանոցների մասնագետների հետ ունեցած կապերը, որոնք շարունակաբար աջակցում են մեր բժշկական անձնակազմի կրթության և բարդագույն դեպքերի վարման գործում:

Նվիրումը մեր աշխատանքին «Ուիգմոր Քլինիք»-ը դինամիկ և ընդլայնվող բժշկական կենտրոն է, որի անձնակազմի գործունեության հիմքում ընկած է ապացուցողական բժշկությունը: Կլինիկայի նպատակն է կառուցել արդյունավետ թիմային աշխատանքի և որակի մշակույթ՝ ապահովելով անվտանգ և յուրահատուկ խնամք բոլոր բաժանմունքներում:

Մենք հպարտ ենք մեր ստեղծածով և շարունակելու ենք առաջ գնալ՝ մեր երկրում առողջապահության ոլորտը զարգացնելու և մարդկանց արժանապատիվ բուժօգնությամբ ապահովելու գործում։

Տնօրեն՝ Զավեն Քոլոյան