ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՈՒԻԳՄՈՐ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

2022թ. դեկտեմբեր 12ին Երևանում Հրաչյա Ներսիսյան 10/7 հասցեում բացվեց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը»՝ մատուցելով ընդհանուր մանկաբուժական եւ նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության ծառայությունների ողջ սպեկտրը: Հիվանդանոցն ունի 220 մահճակալ կարողություն, հագեցած է 8 վիրասրահով, վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության բաժիններով։ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ և դառնալով Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտի անփոխարինելի հիմնաքարերից մեկը: Մեր աշխատանքի հիմքում համապարփակ, հասանելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։

Կարդալ ավելին
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ