ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է ընդհանուր և որովայնային վիրաբուժական բաժանմունք, որտեղ իրականացվում են վիրաբուժական միջամտություններ՝ բաց և մինիմալ ինվազիվ եղանակներով։

Հմուտ վիրաբուժական թիմը, միջազգային ստանդարտներին համապատասխանող վիրահատարանները, նյութատեխնիկական ապահովումը, հարմարավետ հիվանդասենյակներն ու հոգատար բուժքույրական խնամքը հանդիսանում են բարձրորակ վիրաբուժական ծառայությունների լավագույն գրավականը։

Բաժանմունքում իրականացվում է հետևյալ վիրաբուժական և ախտորոշիչ միջամտությունները․

  • Լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, լեղուղիների շրջանի վիրահատական միջամտություններ,
  • Ստամոքս աղիքային տրակտի վիրահատություններ,
  • Բարակ և հաստ աղու, ուղիղ աղու (կոլոռեկտալ) վիրահատություններ՝ ապենդեկտոմիա,
  • Պրոկտոլոգիական վիրահատություններ՝ թութքահատում, սուր և քրոնիկ պարապրոկտիտ, ուղիղ աղու խուղակներ, հետվիրահատական սպիական նեղացում (ստրիկտուրաների վերացում), ուղիղ աղու ճաք, ուղիղ աղու և պերիանալ շրջանի կոնդիլոմաների հեռացում,
  • Արտաօրգանային նորագոյացությունների վիրահատություններ,
  • Հերնիոլոգիա՝ ճողվածքների վիրահատական բուժում,
  • Թարախային վիրաբուժություն՝ տարատեսակ թարախակույտերի մինիմալ ինվազիվ դրենավորում ՈՒՁՀ և ԿՏ ուղղորդմամբ, պոչուկի էպիթելային ուղիներ, փոքր աբսցեսների բացազատում և այլն,
  • Ամբուլատոր վիրաբուժություն՝ էքսցիզիոն, ինցիզիոն և ասեղային  բիոպսիա, փոքր չափերի բարորակ նորագոյացությունների հեռացում՝ (լիպոմա, աթերոմա  և այլն), վերքերի առաջնային վիրաբուժական մշակում կտրած պատռված վերքերի կարում և այլն։

«Ուիգմոր Քլինիք»-ի որովայնային և  ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի բարձր պորֆեսիոնալիզմի և թիմային ջանքերի շնորհիվ հնարավոր է դառնում մեր բուժառուների արագ և արդյունավետ ապաքինումը՝։

Բարձր որակ պրոֆեսիոնալ ձեռքերում:

Բժիշկներ
Կարեն Գրիգորյան
Ընդհանուր վիրաբույժ
Կարեն Գրիգորյան
Մասնագիտություն
Ընդհանուր վիրաբույժ
Կրթություն
Գործունեություն

Ընդհանուր վիրաբույժ