ՔԱՅԼՎԱԾՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

Քայլելը ունի մեծ նշանակություն սոցիալական կյանքում և առողջության համար։ Հետևաբար ցանկացած խնդիր, որը սահմանափակում է քայլելու ունակությունը, նաև ակնհայտ ազդում է կյանքի որակի վրա։

Ինչպե՞ս են հետազոտում քայլվածքը

Քայլքը հետազոտելու համար կան բազմաթիվ տեխնիկական միջոցներ, սակայն առաջադեմ մեթոդը՝ եռաչափ օպտիկական հետազոտությունն է հատուկ քայլվածքի լաբորատորիայում։ Դա սարքավորումների համալիր է, որը թույլ է տալիս ստանալ լիարժեք ինֆորմացիա քայլվածքի բոլոր պարամետրերի մասին։

Ի՞նչ է մեզ տալիս քայլվածքի լաբորատորիան

Օբյեկտիվ ինֆորմացիա քայլվածքի մասին, որի շնորհիվ կարող ենք՝

գնահատել մկանային խմբերի աշխատանքը քայլելու ժամանակ

  • գնահատել միջամտության արդյունքները (մինչև և հետո)
  • ավելի մանրամասն հասկանալ բուժառուի խնդիրը
  • օգտագործել ինֆորմացիան գիտության մեջ, զբաղվել ապացուցողական բժշկությամբ
  • տեսնել քայլվածքը դինամիկայում

Արդյունքում բուժառուն ստանում է ավելի ճշտգրիտ բուժում

Հիվանդություններ որոնք դրսևորվում են քայլվածքի խանգարումներով

  • Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ (օրինակ․ մանկական ուղեղային կաթված, միելոմենինգոցելե․․․)
  • Պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարում
  • Ստորին վերջույթների կառուցվածքային փոփոխություններ և անոմալիաներ
  • Վնասվածքներ և հետվնասվածքային վիճակներ
  • Ստորին վերջույթների անդամահատություններ և պրոթեզավորում
Բժիշկներ
Հովհաննես Դաշտոյան
Ինժեներ-հետազոտող, կենսաինժեներ
Հովհաննես Դաշտոյան
Մասնագիտություն
Ինժեներ-հետազոտող, կենսաինժեներ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

2022 – 2024

Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ), Բիզնեսի կառավարման մագիստրատուրա 

2015 - 2016 

Բասկերի Երկրի համալսարան, ասպիրանտ, Erasmus Mundus BACKIS, Բիլբաո, Իսպանիա

2007 - 2016 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, տեխնիկական գիտությունների թեկնածու, Միկրոէլեկտրոնիկայի և նանոտեխնոլոգիաների բնագավառում

2011 – 2013

Միջազգային գիտակրթական կենտրոն, ՀՀ ԳԱԱ, մագիստրատուրա հոգեբանություն մասնագիտությամբ

Աշխատանքային փորձ

2022 - մինչ օրս

Wigmore Hospital For Children, ներվիրահատական նյարդադիտարկման ծառայության պատասխանատու ինժեներ

2017 - մինչ օրս

Wigmore Clinic, «STEP - քայլքի հետազոտման լաբորատորիայի» և ներվիրահատական նյարդադիտարկման ծառայության պատասխանատու ինժեներ

2019 - մինչ օրս

Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ), Զավեն և Սոնյա Ակյանների անվան գիտության և ճարտարագիտական ամբիոն, Դասախոսի օգնական, ուսումնական գծով կցորդ

2021 - 2022 

Դյուցազն ՓԲԸ, Հետազոտության և զարգացման բաժին, պրոդուկտի կառավարում, «Պատերազմ խաղի» պրոդուկտի հետազոտման և զարգացման պատասխանատու

2019 - 2022

«Ինստիգեյթ Թրավել» ՓԲԸ գլխավոր մենեջեր, շրջագայությունների և ճանապարհորդական միջոցառումների կազմակերպում և ղեկավարում 

2018 - 2019 

Neurozentrum Bern, Ինժեներ, Ներվիրահատական Նյարդադիտարկման (IONM) ծառայության պատասխանատու ինժեներ: https://siom.ch/pd-hovhannes-dashtoyan, Շվեյցարիա

2017 – 2018 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոսի օգնական Կիբեռնետիկայի ֆակուլտետի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնում

2014 - 2022 

Գիտական տարբեր հաստատություններ, գիտաշխատող

2021 - 2022 

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, գիտաշխատող

2018 - 2020 

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, գիտաշխատող

2014 - 2015 

ՀԱՊՀ «Միկրո և նանոէլեկտրոնիկա» լաբորատորիա, գիտաշխատող

2014 - 2015 

CANDL սինքրոտրոնային գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող

2008

Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտ, կրտսեր ճարտարագետ, միկրոսխեմաների բարակ թաղանթների արտադրության և PCB նախագծման ոլորտում ճարտարագետ