ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱ

«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է Ինտերվենցիոն ռադիոլոգիայի մասնագիտացված բաժանմունքը:

Ժամանակակից բժշկության մեջ ինտերվենցիոն ռադիոլոգիան լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Բարձր արդյունավետությունը և օրգանիզմի համար նվազագույն վնասակարությունը դարձնում են ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջամտությունները  բուժման ընտրության մեթոդ: Ի տարբերություն բաց վիրահատությունների՝ մինիմալ ինվազիվ միջամտությունները կրճատում են բուժառուների մոտ բարդությունների առաջացման հավանականությունը, հիվանդանոցում անցկացված օրերի թիվը:

Ինտերվենիցոն ռադիոլոգիայի բաժանմունքում, ախտորոշման  սարքերի ուղղորդմամբ (ՈՒՁՀ, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա) իրականացվում են մի շարք մինիմալ ինվազիվ միջամտություններ, ինչպիսիք են՝

  • ասեղային բիոպսիա տարբեր օրգանային տեղակայման ինչպես նաև արտաօրգանային տեղակայման ուռուցքային գոյացություններից
  • մեխանիկական դեղնուկի բուժում ինտերվենցիոն ռադիոլոգիայի մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաներով
  • աբսցեսի և այլ հեղուկ կուտակումների մինիմալ ինվազիվ դրենավորումներ օրգանիզմի ցանկացած հատվածում
  • Չարորակ բնույթի ուռուցքային օջախների ոչնչացում ռադիոհաճախային աբլյացիայի մեթոդով:
  • Վահանաձև գեղձի հանգույցների պունկցիոն բիոպսիա
  • Վահանձև գեղձի կիստաների պունկցիոն էթանոլային բուժում

Բաժանմունքում նաև իրականացվում են ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում։

http://irg.am/arm/irg

 

 

 

 

Բժիշկներ
Արամայիս Գալումյան
Ինտերվենցիոն ռադիոլոգ, ընդհանուր վիրաբույժ
Արամայիս Գալումյան
Մասնագիտություն
Ինտերվենցիոն ռադիոլոգ, ընդհանուր վիրաբույժ
Կրթություն
Գործունեություն

Ինտերվենցիոն ռադիոլոգ

Զորի Մադոյան
Ինտերվենցիոն-ռադիոլոգ, վիրաբույժ
Զորի Մադոյան
Մասնագիտություն
Ինտերվենցիոն-ռադիոլոգ, վիրաբույժ
Կրթություն
Գործունեություն

Ինտերվենցիոն-ռադիոլոգ, վիրաբույժ